Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագիրը ճանապարհել է Արտակ Հերիքյանին։ Նա վերադառնում է Հ1 և վարելու է լուրերի գլխավոր թողարկումը. Հանրային հեռուստաընկերության լուրերն, ըստ ասեկոսեների, վերանվանվելու է «Օրակարգ»։ Արտակ Հերիքյանը հեղինակն ու վարողն է լինելու նաև կիրակնօրյա վերլուծական թողարկման, որը կոչվելու է «360 աստիճան»։