«X Factor»-ի ժյուրիի անդամները չափ ու սահման չեն ճանաչում: Արդեն որերորդ եթերն է՝ նրանք բացահայտ «ղժժում» են մասնակիցների վրա: Չորս գիտակից մարդ նստած, փոխանակ ընտրեն և հասարակությանը ցույց տան մեր ազգի տաղանդներին, զբաղված են հաղորդման ռեյտինգը բարձրացնելով և դա անում են ամենաստոր ձևով: Ձեզանից որևիցե մեկը պատկերացնու՞մ է, որ եթերից հետո այդ մարդիկ դեռ շարունակելու են ապրել և ապրելու են այնպիսի հասարակություն մեջ, որտեղ ձեր պահվածքն ունեցող մարդիկ շատ են: Եթե դուք եթերից եք ձեզ իրավունք վերապահում ծաղրուծանակի ենթարկել մարդկանց։ Ի՞նչ կլինի նրանց հետ եթերից հետո: Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեն իսկական տղամարդու նման պահեց իրեն:
Գարի՛կ ջան, «X Factor»-ի այս եթերաշրջանում տպավորություն է, որ դու արդեն որպես «դեմբել» նստել և «մալադոների» վրա կայֆավատ ես լինում: Քո ճաշակն ես փորձում թելադրել բոլորին, ինչի իրավունքը քեզ ոչ ոք չի տվել: Քո գրած երաժշությունն ու մակարդակը պահիր քո տուն եկող մարդկանց համար: Իսկ ուրիշների սերոտոնին հորմոնի պակասը հաշվելուց առաջ այցելի բժշկի, որ քեզ բուժեն այդ նույն հորմոնի ավելցուկից և տեստոստերոնի պակասից, որ երջանկության խիստ ավելցուկի և տղամարդկության պակասի պատճառով համասեռամոլություն քարոզող կիսամերկ լուսանկարներդ չտարածես համացանցով մեկ:
Շուշանի՛կ Արևշատյան, տարիքիդ նայե՞նք, թե՞ պահվածքիդ: Մի ամբողջ կյանք ապրած կին եք, ո՞նց եք Ձեզ թույլ տալիս նման պահվածք: Ի՞նչ կանեք, եթե ինչ-որ մեկը նման ձևով խոսի Ձեր երեխայի հետ: Պատկերացնու՞մ եք այսօր արդեն եթերը դիտած այդ տղայի հոգեբանությունը և վաղը բանակում ծառայելիս նրա կարգավիճակը:
Անդրե՛ ու Էրի՛կ, դուք այդ տղայից ինչո՞վ եք տարբերվում: Երգում եք նրա նման, նրա ճաշակին համապատասխան երգեր: Իսկ այնքան անգրագետ եք, որ սերոտոնին բառը լսելուց անմիջապես հետո ուշագնաց եք լինում, մինչև Գարիկը ձեր այլասերված մտածողությանը բացատրում է, թե որն է բառի բացատրությունը:
Վերցրել եք ամբողջ աշխարհում հայտնի նախագիծ, բայց չեք կարողացել ընդօրինակել ժյուրիի պահվածքն ու վարվելակերպը: Արտասահմանյան եթերներում առանց ներքնաշորի ու ներքնաշորով բեմ դուրս եկած մարդկանց քաղաքավարի դիմավորում և ճանապարհում են: Ձեզ նայեք մի օր էկրանից:
Այսքանից հետո ես կզարմանամ այն մարդկանց վրա, ովքեր դեռ համարձակություն կունենան մյուս եթերաշրջաններում մասնակցելու այս նախագծին: Դու կարող ես լինել նորմալ մարդ, երգել նորմալ, բայց ժյուրիում գտնվող մի քանի հոգու պատճառով կարող ես հասարակության մեջ պիտակավորվել ու ծաղրուծանակի արժանանալ:
Հ.Գ. Ուզում եմ Գուրգեն Դաբաղյանի ուշադրութունը հրավիրեմ այս տեսանյութին: Տպավորություն է, որ ենթատեքստերով ժյուրիի անդամները նաև «ղժժում են» Ձեր երգացանկի և երաժշտական ոճի վրա:
ShowBiss բլոգից



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					