«Արվեստն ու շոուն դրանք միմյանց հետ սերտորեն կապված երևույթներ են։
Իսկ տգիտությունը, ինտելեկտի պակասությունն ու ցինիզմը դրանք առհասարակ արվեսից միլիոնավոր կիլոմետրեր հեռու են։ Շատ եմ ցավում , որ իմ կողմից շատ սիրելի Շանթ հեռուստաընկերության եթերը , որի միջոցով գյուղից եկած ինձ նման երիտասարդներին ժամանակին մեծ ճանապարհ է հարթել այսօր ապականել են «շոու» բառի տակ և հանրությանը կերակրում են համաշխարհային նախագիծը թերարժեք մտածողության, թիթեռի կյանք ունեցող , քստմնելի ու էժանագին իբրև «ռեյտինգ» ապահովող միջոցներով։
ԱՓՍՈՍ ..... ՑԱՎՈՒՄ ԵՄ ԲԱՅՑ ՍԱ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ։
Հ.Գ.
Գիտեմ, որ սրանից որոշ լածիրակներ առիթը բաց չեն թողնի և ինձ Շանթում պատերի տակ դավաճան են անվանելու, բայց, ինչպես ասում է ժողովրդավարական ասույթը` Գնա նրա մոտ, ով քեզ գվազանում է , այլ ոչ նրա ով անուշահոտ օճառը ձեռքին շուրջդ պտտվում և քեզ կեղեքվում»,- գրել է երգիչ, X-Facto» նախագծի առաջին եթերաշրջանի հաղթող Վրեժ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով «X Factor» նախագծի մասնակիցներից մեկի` Դրախտիկ գյուղից եկած 17 տարեկան Եղիշեի ելույթի ժամանակ ժյուրիի անդամների պահվածքին: