Մալթայի մայրաքաղաք Վալետայում կայացավ «Մանկական եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչը, որի հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլին, տեղեկացնում է մրցույթի կայքը:
Մեր երկիրը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը 232 միավորով զբաղեցրել են երկրորդ պատվավոր հորիզոնականը` առաջատարին զիջելով ընդամենը 7 միավորով:
Աղջիկները հանդես են եկել «Տարբեր» երգով, որի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը և Նիկ Եգիբյանը: Անահիտն ու Մերին բեմում հանդես են եկել 2-րդ համարի ներքո: