Նոյեմբերի 19-ին Էլիտ Պլազայում տեղի ունեցավ ‘’Your Own Business’’ անվանմամբ դասընթացը, որը վարում էին ‘’Your Business’’ նախագծի հիմնադիր Արսեն Շահինյանը և Ayvazyan & Partners ընկերության կառավարման փորձագետ, բիզնես թրեյներ բիզնես հմտություններին, կիրառել համապատասխան գործիքներ, տիրապետել սեփական բիզնես հիմնելու, այն զարգացնելու և ինովացիոն լուծումներ գտնելու եղանակներին: Նշենք, որ դասընթացը կազմակերպել է «Motion Time» գովազդային ընկերությունը:
YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) ներկա էր դասընթացին և զրուցեց Արսեն Շահինյանի հետ, ով պատմեց դասընթացի մանրամասների մասին.
- Հայաստանում շատացել են մարդկանց մոտիվացիա, ուժ, եռանդ տվող թրեյնինգները, բայց ոչ թրեյնինգները, որոնք հուշում են մարդուն կոնկրետ ինչով զբաղվել: Մենք ունենք կոնկրետ մոդել, որն արդեն մի քանի տարի է ինչ աշխատում է, այն մենք չենք հորինել, այդ մոդելը վաղուց է աշխատում և Հայաստան է բերվել ԱՄՆ-ից, ուղղակի մենք այդ մոդելով զբաղվել ենք ինքներս, ձեռք ենք բերել փորձ ու արդեն այդ փորձի հիման վրա մենք մեր գիտելիքները կփոխանցենք լսարանին:
Մոդելի անվանումն է «Drop shipping»: Ամբողջ գործընթացն իրականացվում է համացանցի միջոցով, այսինք՝ գտնվելով աշխարհի ցանկացած կետում, որտեղ կա համացանցային տիրույթ, կարելի է զբաղվել դրանով: Խոսքը վերաբերում է ֆիզիկական ապրանքների առք ու վաճառքին:
Կա՞ որևէ սահմանափակում կամ գուցե թիրախային խումբ, որին ուղղված է ձեր դասընթացը:
- Թրեյնինգին մասնակցելու ոչ մի սահամափակում չկա՝ ոչ սեռային, ոչ տարիքային, կարևոր չէ անգամ ինչով է զբաղվում այդ մարդը, ինչ գիտելիքներ ունի, իհարկե ցանկալի է, որ մարդն ունենա բիզնես գիտելիքներ, բայց պարտադիր չէ: Մենք ունենք հաճախորդ, ով տարիքով մեծ է, սակայն շատ հաջող կերպով օգտվում է մեր մոդելից: Ցանկալի է, որ անգլերենի իմացության մակարդակը լինի հնարավորինս լավ, բայց օրինակ ես անգլերենին տիրապետում եմ միջինից վատ, բայց ամեն դեպքում ստացվում է:
Հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, որքանո՞վ է այդ մոդելն արդյունավետ:
- Այս թրեյնինգը մշակվել է հաշվի առնելով նշված բոլոր հանգամանքները: Քանի որ այն գործում է համացանցի միջոցով, թույլ է տալիս դուրս գալ Հայաստանի սահմաններից, ծավալել բիզնեսը դեպի արտասահման: Այսօր Հայաստանում առևտրի իրական շուկան շատ փոքր է, զարգացման տեմպը շատ դանդաղ է և հենց այդ խնդիրներն են, որ ինձ ստիպել են այս թրեյնինգի միջոցով մարդկանց գիտելիքներ փոխանցել, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները:
Համացանցում կարելի է զբաղվել շատ բաներով, սակայն եթե կա համացանց կա նաև ռիսկ: Այսինքն, անհրաժեշտ է, որ լինի ինչ-որ մեկը, ով կունենա փորձ ու կասի՝ այո՛, սա իսկապես աշխատում է, ինձ չխաբեցին, իմ գումարը չկորեց, ստացվում է: Շատերը հենց դա չունեն՝ վստահություն: Ես անձամբ ունեի օգնության կարիք:
Քանի որ մենք համացանցային ոլորտում ենք, մենք ունենք մեր կայքը՝ yourbusiness.am, հայերեն և ռուսերեն տարբերակներով: Այն թույլ է տալիս մեզ վճարումներ կատարել աշխարհի ցանկացած կետից և մենք մեր նույն թրեյնինգն իրականացնում ենք նաև օնլայն: Մենք այսօր ունենք շատ մասնակիցներ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից, Իսրայելից, Վրաստանից և այլն:
Մի փոքր կպատմե՞ք մոդելի կիրառման մասին:
- Խոսքը վերաբերում է հանրահայտ երկու կայքերի՝ ebay. com և amazon. com: Ապրանքները ցուցադրում ենք այս հարթակներում և կարողանում ենք այսպիսով գումար աշխատել: Իհարկե, կան շատ նրբություններ, որովհետև այն իրական մեխանիզմ է, իրական մարդիկ են, իրական ապրանքներ: Միայն համացանցն է մարդկանց անիրական թվում, բայց գործարքներն ամբողջությամբ իրական են: Գնորդը կարող է գոհ լինել, կարող է նաև դժգոհ լինել, կարող են առաջանալ տարբեր տեսակի խնդիրներ, որոնց լուծումները ես գիտեմ իմ փորձից ելնելով: Պատահել է ամեն ինչ՝ չեն հավանել, հետ են ուղարկել, բողոքել են, account էլ են փակել... այդ ամենի միջով ես անցել եմ ու կարող եմ խորհուրդ տալ, բայց այդ պահին վաճառողն է որոշում ընդունում ինչ անել. միգուցե նա նվեր տա և հարթի խնդիրը, միգուցե նամակ գրի, դա իր որոշումն է:
Հայաստանում օնյալնի կուլտուրան դեռ զարգացած չէ, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանում: Մարդիկ իսկապես չեն կարողանում հավատալ և վստահել, բայց անկախ դրանից, համակարգը գործում է: