Եթե Հին Եգիպտոսում դիմահարդարումն ի սկզբանե օգտագործվում էր ծիսական, կրոնական և մոգական նպատակներով, ինչպես նաև տարաբնույթ հիվանդությունների բուժման համար, ապա հիմա այն գեղեցկությունն ընդգծող կամ թերությունները ծածկող միջոց է:

21-րդ դարի աղջիկների համար անհրաժեշտություն դարձած դիմահարդարման պարագաները կարող են ամբողջությամբ փոխել մարդու դիմագիծը: