«Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհի Մարինկա Խաչատրյանը BRAVO.am-ի հետ զրույցում ասել է՝ թեեւ երկրպագուները շտապել են մտածել, թե ամուսնացել է, սակայն իրականում կադրերն արված են նկարահանման հրապարակում: Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել էին լուսանկարներ, որտեղ դերասանուհին հարսի զգեստով է:
Պարզվում է՝ հարսանեկան ինքնատիպ «իրարանցում» է սպասվում «Շանթ» հեռուստաընկերության Ամանորի ծրագրի շրջանակում, իսկ Մարինկան հարսնացուներից միայն մեկն է.«Փակագծերը չեմ ուզում շատ բացել, բայց հետաքրքիր շոու է սպասվում հեռուստադիտողին: Փեսացուս էլ Էրիկ Կարապետյանն է»:
Անդրադառնալով տարբեր նկարահանումների ժամանակ ճերմակ զգեստ կրելուն՝ Մարինկան ասել է, որ իր համար արդեն սովորական է դարձել հարսի կերպարում լինելը: