Պետերբուրգցի նկարչուհին կրծքով նկարել է մրցանակը համբուրող Ռոնալդուի պատկերը: Հիշեցնենք, որ դեկտեբերի 12-ին France Football-ի լրագրողները պորտուգալացուն են շնորհել 2016թ-ի «Ոսկե գնդակը» ՝ -ճանաչելով նրան տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Իրինա Ռոմանովսկայայի համար սա առաջին նմանատիպ փորձը չէ: Ավելի վաղ նա նույն կերպ պատկերել է շատ հայտնի մարդկանց, ինչպիսիք են Վլադիմիր Պուտինը, Լեոնարդո Դի Կապրիոն, Դոնալդ Թրամփը:
Հիշեցնենք, որ մինչ այս մրցանակը Ռոնալդուն արժանացել է «Ոսկե գնդակին» 2008, 2013 և 2014 թթ: Այդ կերպ պորտուգալացին շրջանցել է Միշել Պլատինիին, Մարկո վան Բաստենին և Իոհան Կրոյֆին, ովքեր այդ մրցանակին արժանացել են երեք անգամ:
31-ամյա ֆուտբոլիսին շրջանցում է միայն նրա միակ մրցակից Լիոնել Մեսսին, ով 5 «Ոսկե գնդակ» ունի: