Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, տարեվերջյան ամփոփիչ ասուլիս էր հրավիրել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն, ով նախընտրել էր ասուլիսը կազմակերպել քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի ամենաթանկ սրահում, ինչը չէր կարող վրիպել լրագրողների ուշադրությունից.
Հարցին, թե որքան գումար է ծախսել և ի՞նչ միջոցներով է վարձակալել Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճը՝ ասուլիսն անցկացնելու համար, նախարարը պատասխանեց.
«Իմ անձնական միջոցներով. 888 հազար դրամ եմ ծախսել: Մեր նախարարությունը հնարավորություն չունի այսքան մարդ ընդունելու: Ֆուրշետի հյուրասիրություն կազմակերպելն իմ անձնական ցանկությունն էր»,- ասաց նախարարը և ծիծաղով հավելեց,- «կարող եմ իմ անձնական քարտը ներկայացնել՝ հաստատելու համար»:
888.000 դրամ՝ մեկ ասուլիսի համար. նախարարի «շեյխական» ախորժակը
«Իմ անձնական միջոցներով. 888 հազար դրամ եմ ծախսել»: