Հալեպում տոնական լույսեր են վառվել Սուրբծննդյան եղեւնու վրա, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնի՝ առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ազիզիա թաղամասի հրապարակում: Ինչպես իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է «Ալ Վաթան» թերթը, քաղաքի բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում:
Հրատարակության տվյալներով՝ քաղաքի բնակիչները չեն սպասել սիրիական հրամանատարության պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ քաղաքն ամբողջովին մաքրված է ելուզակախմբերից, եւ տրվել են նախատոնական տրամադրություններին:
Մարդիկ միմյանց եւ փողոցներում հանդիպող զինվորականներին շնորհավորում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի վերամիավորման առթիվ:
Ինչպես նշում է «Ալ Վաթան»-ը, Հալեպի պետական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ Աբդալա ալ Ջաբարիի անվան գլխավոր հրապարակում հուշատախտակ է տեղադրվել զոհված այն բնակիչների եւ զինծառայողների մասին, որոնք քաղաքն ազատագրում էին զինված խմբավորումներից:
Սուրբծննդյան եղևնի է տեղադրվել Հալեպի կենտրոնի հրապարակում. բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ին Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում:
Մարդիկ միմյանց եւ փողոցներում հանդիպող զինվորականներին շնորհավորում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի վերամիավորման առթիվ: 
											


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					