Օրեր շարունակ լսում եմ ՀՀ ՊՆ-ի անհասկանալի ու անողնաշար հաղորդագրությունները. "հակառակորդը հրադադրի ռեժիմը խախտել է x անգամ, ինչ-ինչ զինատեսակներից կրակել է xxx անգամ: Հայկական զինուժը չի տրվել սադրանիքն, չի պատասխանել և կատարում է իր առջև դրված խնդիրը": Անընդհատ ուզում էի գրել՝ միթե չեք հասկանում, թե սա ինչպես է "ընթերցվում" Ադրբեջանում, բայց վատառողջության պատճառով չէի անում: Իսկ Բաքվում կարդում են այս խղճուկ տեքստերն ու ղժժում մեր անատամ լինելու վրա: Եւ ահա, ավելի լկտիացած թե անպատիժ մնալուց, թե նաև ՀԱՊԿ-ում մեր խայտառակ նվաստացումից (որտեղ վերստին պարզվեց, որ Ադրբեջանի խոսքն ավելի արժեք ունի, քանի անդամ Հայաստանինը), Հայաստանի առաջին ու երրորդ նախագահների կողմից զիջման հայտարարություններից հետ "ռացիոնալ" Ալիևը գրոհի է անցել արդեն Հայաստանի սահմանի վրա. Տավուշի Չինարի գյուղի դիրքերի նկատմամբ դիվերսիա ու երեք սահմանապահ եղբայրների կորուստ:
Ադրբեջանը մի քանի բան է փորձարկում Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա. 1. ՀԱՊԿ-ի ներկայությունը այնտեղ, 2. Ռուսաստանի ներկայությունը այնտեղ, 3. միջազգային կառույցների առկայությունն այնտեղ, 4. հայկական զինուժի մարտական ոգին: Այս բոլորից միայն վերջինը կա ու մեր երեք եղբայրների անիմաստ մահը դիրքում դրա վառ ապացույցն է, մնացածը դատարկություն է: Եւ այդուհանդերձ, ամեն օր ակնհայտ է դառնում տարիներով Հայաստանի վարած սխալ արտաքին քաղաքականությունը. 1. հույսը Ռուսաստանի ու նրա հավաստիացումների վրա դնելը, վերջինիս կողմից Ադրբեջանին զսպելու (ինչին անգամ այժմ է հավատում նորածիլ ընդդիմադիր Սեյրան Օհանյանն ու առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը), 2. միջազգային հարաբերություններում որպես գորխոն իսպառ վերանալը, այդ թվում ԵԱՏՄ մտնելով, 3. Հայաստանը ուժեղ, ժողովրդավարական ու պոզիտից առումով ագրեսիվ պետություն չկայացնելը:
Ու քանի դեռ որևէ քաղաքական ուժ կամ գործիչ հանդես չի գալու այս ամենը դատապարտելու դիրքերից ու այդ ամենը շտկելու դիրքերից, արժանանալու է իմ ամենադաժան քննադատությանը: Որովհետև ռազմաքաղքական ռիսկերի կառավարումը սահմանին կանգնած զինվորները չէ, որ կատարում են: Դա կատարում է ռազմա-քաղաքական ընտարախավը, որը Հայաստանում չկա իբրև լեգիտիմ ու արհեստավարժ օղակ:
Հ.Գ. Ստատուսը գրելու պահին մայրս հեռուստացույցով հետևում էր Չինարիի դիվերսիայի գուժը հաղորդող լրատվականին: Շրջվեց ու հարցրեց՝ "բալա ջան, էս տղեն (ի նկատի ունի ՊՆ նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին) էլ չի թողնում նախկինի (ի նկատի ունի Սեյրան Օհանյանին) նման հակառակորդին արժանի պատասխանեն?" Իսկ Տավուշում ապրող մորս դիտարկումն ամեն ինչի մասին ասում՝ ինչպես էր ռազմաքաղաքական ռիսկերը ղեկավարում նախկին ՊՆախարարը, ու որ ավելի մտահոգիչը է՝ կարծես թե նոր Պնախարարը: