ՆԱՍԱ-ի արբանյակը վառ հյուսիսափայլ է արձանագրել: Լուսանկարները ստացվել են Suomi NPP սարքի միջոցով:
Արբանյակի տվիչներն այնպես են մշակված, որ կարող են արձանագրել ամենափոքր փայլը կամ աղոտ լուսային ազդանշանը, այդ թվում՝ լուսափայլերը մթնոլորտի շերտերում:
Այսպես, տվիչներն արձանագրել են լուսափայլը վերին մթնոլորտային շերտում, ինչը տեղի է ունեցել Երկրի մագնիտոսֆերայի և արեգակնային մասնիկների բախման արդյունքում: Ճնշման ներքո դա կհանգեցնի ռեակցիայի արագացման ու թթվածնի և ազոտի ատոմների ակտիվացման, ինչը վերջնական արդյունքում կարտացոլվի տեսանելի սպեկտրի օպտիկական ճառագայթմամբ: