Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդանում ունեցած իր ելույթն ավարտել է հայերենով շնորհավորելով Սուրբ Ծնունդը:
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, ձեզի մեզի մեծ ավետիս»,- ասել է պատգամավորը:
Իր ելույթի տեսանյութը Կարո Փայլանը տեղադրել է Facebook-ի իր էջում: