Բարի Ջենկինսի «Լուսնի լույս» ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակ է նվաճել «լավագույն դրամա» անվանակարգում։ «Ոսկե գլոբուսի» 74-րդ արարողությունն ընթանում է Լոս Անջելեսում։ Հեռարձակումն իրականացնում է NBC հեռուստաալիքը։
Լավագույն դրամատիկ դերասան է ճանաչվել Քեյսի Աֆլեքը «Մանչեսթերը ծովի ափին» ֆիլմում իր դերի համար։
Լավագույն դերամատիկ դերասանուհի է ճանաչվել Իզաբել Յուպերը «Նա» (Elle) ֆիլմում իր դերի համար։
Կինոստուգատեսը «լավագույն դրամատիկ սերիալ» է ճանաչել բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագ» սերիալը։