Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հաշվել են, որ Երկիր մոլորակի բնական արբանյակը՝ Լուսինը, 4.51 միլիարդ տարեկան է։ Այս մասին հաղորդում է համալսարանի կայքը։
Այսպիսով՝ գիտնականները պարզել են, որ Լուսինն ավելի մեծ է, քան նախկինում ենթադրվում էր։ Տարբերությունը կազմում է 40-ից 140 միլիոն տարի։ Հետազոտողները նման եզարահանգման են եկել՝ վերլուծելով ցիրկոնի պարունակությունը, որը բերվել է բնական արբանյակից 1971թ․ ամերիկյան «Ապոլոն-14»-ի կողմից։ Գիտնականների խոսքով՝ ցիրկոնն «ամենալավն է պահպանում երկրաբանական պատմությունը»։
Վերջին հետազոտության համաձայն՝ Լուսինը հայտնվել է Արեգակնային համակարգի ծնունդի շուրջ 60 միլիոն տարի հետ։