Ամերիկացի գիտնականները վերջերս կատարած հետազոտության ադյունքում պազել են, որ գիշերներն ուտելը անվնաս սովորություն չէ, հետագայում կարող է հանգեցնել ոչ միայն ավելորդ քաշի, այլև հիշողության հետ կապված խնդիրների: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Բանն այն է, որ այդ սովորությունը հանգեցնում է մարդու օրգանիզմում գերիշխող գործառույթների աններդաշնակության: Գիշերներն ուտելու հետևանքով կենսաբանական ժամացույցի խախտվելը վերաջանում է նրանով, որ զգալիորեն վատանում է ուղեղի՝ հիշողության համար պատասխանատու մասերի աշխատանքը:
Բացի դրանից՝ ժամանակի ընթացքում վատանում է նաև ստացված տեղեկության ընկալումը, կուտակումը և մշակումը: Ժամանակի ընթացքում մարդու զարգացումը կարող է պարզապես կանգ առնել:
Գիտնականները խորհուրդ են տալիս գիշերները չուտել, քաղցի զգացումով արթնանալու դեպքում այն հաղթահարել մի բաժակ ջուրը մեկ շնչով խմելով: