Հարվարդի համալսարանի փորձագետները «սրճային» խոշորածավալ հետազոտություն են անցկացրել: Մի քանի տարի նրանք հետեւել են ավելի քան 130 հազար սրճամոլ կամավորների առողջական վիճակին: «Նույնիսկ այն մասնակիցները, որոնք օրական միջինը 6 գավաթից ավելի են սուրճ խմում, մահացության սիրտ-անոթային ծանր հիվանդությունների վտանգի մեծացում չի հայտնաբերվել»,- ասել է Հասարակական առողջության Հարվարդի դպրոցի առողջ սնունդի ֆակուլտետի պրոֆեսոր Ռոբ Վան Դամը:

Ինչից է օգնում խուսափել բուրավետ ըմպելիքը

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ. Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդություններ

Հետազոտություններով պարզվել է, որ կոֆեինը բջիջներում արգելափակում է որոշակի ազդանշանային ուղիները՝ մոլեկուլների հերթագայությունը, որոնց օգնությամբ մեր բջիջներին տարբեր պրոցեսներ գործարկող տեղեկություններ են հաղորդվում: Սուրճի շնորհիվ արգելակվում է ազդանշանների հաղորդումը, որոնք նպաստում են նյարդային համակարգի ծերունական հիվանդությունների զարգացմանը:

Ցիրոզ եւ լյարդի այլ հիվանդություններ

Հետազոտողները զարմանալի փաստ են հայտնաբերել. ալկոհոլամոլները, որոնք կանոնավորապես սուրճ են խմում, ավելի հազվադեպ են լյարդի ցիրոզով հիվանդանում: Պարզվել է, որ օրգանիզմում համապատասխան ազդանշանային ուղիների արգելափակման օգնությամբ կոֆեինը նաեւ օժտված է հեպատահովանավորչական ազդեցությամբ, այսինքն՝ ուժեղացնում է լյարդի բջիջների կայունությունը ալկոհոլի բացասական ներգործության նկատմամբ:

Միայն թե ոչ մի դեպքում չփորձեք լյարդը պաշտպանելու համար սուրճը ալկոհոլի հետ խմել, նախազգուշացնում են փորձագետները: Կոֆեինը նպաստում է ալկոհոլի ներթափանցմանը ուղեղ՝ հարբածությունը սաստկացնելով:

Նախասրտերի ֆիբրիլյացիա կամ շողացող առիթմիա

Գիտական տվյալները վկայում են, որ այս տարածված սրտային հիվանդությունը սրճամոլների շրջանում հազվադեպ է առաջանում: Միեւնույն ժամանակ, եթե այսպիսի խանգարումն արդեն կա, կոֆեինը հակացուցված է:

Շաքարախտ

Սուրճը մեծացնում է գլյուկոզայի նկատմամբ ենթաստամոքսային գեղձի զգայունությունը, որը օրգանիզմը ստանում է սնունդի հետ: Դրա շնորհիվ ենթաստամոքսային գեղձը ավելի կայուն է դառնում արյան մեջ շաքարի անկման հանդեպ, որը նվազեցնում է շաքարախտի առաջացման հավանականությունը:

Օրգանիզմի ծերացում

Գիտնականներից շատերն արդեն ծերացումը հիվանդություն են համարում կամ առնվազն օրգանիզմի աշխատանքի խանգարում, որը կարելի է բուժել եւ կանխարգելել: Սուրճը նման կանխարգելիչ միջոցներից մեկն է: Որոշակի ազդանշանային ուղու արգելափակման շնորհիվ, որը գիտականորեն WNT է կոչվում, կոֆեինը նույն տեսակի արդյունք է ունենում, ինչպիսին կալորիաների սահմանափակումը:

Ըստ որում՝ բժիշկները խորհոււրդ են տալիս սուրճից հրաժարվել կամ առնվազն հաճախակի չխմել՝ ուշադիր հետեւելով սեփական վիճակին: