Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ:
Ընդհանրապես քաղցկեղը հայտնվում է մեր հարազատի մոտ, որպես կանոն անսպասելի ու անարդար;
Հայտնվում է, որպեսզի չափագրի մեր սիրո չափը:
Մեր համբերության ծով լինելը:
Որպեսզի ստուգի մեր գիտելիքները՝ ճիշտ սնունդ պատրաստելուց սկսած , վերջացրած ճիշտ բժիշկ, ճիշտ բուժում ու ճիշտ կլինիկա ընտրելը:
Քաղցկեղը հաստատ դատավճիռ չէ, բազմաթիվ դեպքեր գիտեմ, որ նահանջել է ու անհետ կորել:
Քաղցկեղը կարծես լակմուս լինի՝ հաճախ համախմբում է էնպիսի մարդկանց, որոնք երբեք ծանոթ չեն եղել:
Քաղցկեղի լակմուսի շնորհիվ հանկարծ պարզում ես, որ հեռուները կարեղ են անասելի մոտ կանգնել, մոտիկներդ կարող են դառնալ անհասանելի ՛՛բաժանորդ՛՛ :
Քաղցկեղով հիվանդի համար ամենակարևոր պահերից մեկն է, որ վստահ լինի՝ ինքը մենակ չէ, որ ինքը միայնակ չի պայքարելու էս չարիքի դեմ:
Ու՝ ինչ կա որ?? Եթե շաքարային դիաբետի հետ լեզու ենք գտնում ու տարիներով , դիետայով, բուժումներով ապրում են մարդիկ, ապա քաղցկեղի հետ էլ կարելի է հանգիստ լեզու գտնել ու ապրել՝ ինչքան որ մեր ճակատին գրված է:
Ես վստահ կարող եմ ասել՝ հենց հոգով կոտրվեցիր՝ քաղցկեղը մի քայլ առաջ կարող է գալ: Հոգեպես եթե ամուր եղար, նահանջելու է:
Իսկ հոգեպես ամուր լինել-չլինելը նաև կողքի մարդկանցից է կախված:
Մենք բոլորս կարող ենք շատերի կյանքը լուսավորել, գեղեցկացնել:
Կարող ենք կյանքը ՌԵԱԼ երկարեցնել, էնքան ա անտարբեր չլինենք՝ իմ անձնական փորձից եմ ասում:
Առողջություն հիվանդներին, նրանք քիմիաներից առավել սիրո, բարի խոսքի կարիք ունեն:
Հ.Գ.Գիտեք, չէ՞, որ երբեմն ցանկացած առողջ մարդ ավելի շուտ կարող է հրաժեշտ տալ կյանքին, քան որևե լուրջ հիվանդություն ունեցող մեկը....
Էնպես որ ամեն ինչ շաաատ հարաբերական է, մանավանդ կյանքի տևողությունը: