Գերմանացի գիտնականները աշխատում են նախագծել ժամանակակից տիեզերանավ՝ արագացնելու ճանապարհորդությունները տիեզերքում։ Նոր տիեզերանավը թույլ կտա ուսումնասիրել Գալակտիկայից դուրս տարածքները՝ այնտեղ կյանք որոնելու համար, հաղորդում է Oane–ն։
Գիտնականները բախվել են մի շարք խնդիրների, որոնցից հիմնականը տիեզերանավի արգելակման միջոցն է։ Հարցն է, որ նոր արգելակման համակարգը պետք է հնարավորություն ընձեռի իր նախորդներից անհամեմատ արագ այդ տիեզերանավին հնարավորինս կարճ ժամանակահատվածում դանդաղեցնել ընթացքը։
Նշվում է, որ իրենց աշխատանքում մասնագետները օգտագործելու են թեթեւ մետաղներ, իսկ տիեզերանավը ունենալու է ահռելի՝ շուրջ 100 հազար քառակուսի մետր առագաստ, ինչը թույլ կտա արագ տեղաշարժվել տիեզերքում՝ որսալով Արեգակի էներգիան։