«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2019» մրցույթին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Ատլանտայում, գրում է Rusarminfo-ն:

Դայանան 21 տարեկան է, ունի 1,72 սմ հասակ և կշռում է 52 կգ:

Ատլանտայում կայանալիք մրցույթին կմասնակցեն ողջ աշխարհից 90 գեղեցկուհիներ:

Հենց այդ օրերին անցկացվելու է նաև «Միսս Աշխարհ 2019»-ը, Հայաստանը մրցույթին կներկայացնի 20-ամյա Լիանա Ոսկերչյանը:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա դեկտեմբերի 14-ին, Լոնդոնում: