«Փաստ» օրաթերթը գրում է. Առաջիկա ընտրություններին ընդառաջ լարված իրավիճակ է տիրում նաև Սևան քաղաքում: ՀՀԿ–ից վաղուց նեղացած Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշել է որևէ ձևաչափով չմասնակցել ընտրություններին: Ռեյտինգային ցուցակով հրաժարվել է դնել իր թեկնածությունը: Եվ ահա, ՀՀԿ–ի վերնախավը նրան առաջարկել է գոնե աշխատել ՀՀԿ–ի օգտին: «Ձեր հացթուխ Աշոտին ասեք, թող Հանրապետականի համար վազի, ինձնից յան տվեք»,– հրաժարվելով համագործակցել` ասել է Ռուդիկ Ղուկասյանը: Իսկ հացթուխ Աշոտը Սևանում հացի փուռ ունեցող ձեռներեց է, ով ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով դնում է իր թեկնածությունը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: