Ջուրը անհրաժեշտ է ցանկացած օրգանիզմին: Այնպիսի ըմպելիքները, ինչպիսիք են` գազավորված ըմպելիքներն ու հյութերը, ոչ միշտ են օրգանիզմի համար ցանկալի, իսկ սուրճը, թեյը և կաթը կարող են վատ ազդեցություն թողնել: Արգելվում է դրանց` չափից շատ օգտագործումը, այդ պատճառով նրանք չեն կարող փոխարինել ջրին և նույն ազդեցությունը ունենալ:

2. Կաթ

Կաթն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ օգտակար էլեմենտներ, սակայն բոլորը չէ, որ կարող են մարսել այն լակտոզան, որը կա կաթի մեջ: Դա պայմանավորված է օրգանիզմում որոշ ֆերմենտների բացակայությամբ: Կաթը շատ օգտագործելու դեպքում կարող է առաջանալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փորկապություն և այլն:

3. Թեյ

Սև թեյը պարունակում է կոֆեին, որը աշխուժացնում է, սական այն կարող է խթանել երկաթի, ցինկի և կալցիումի կլանումը: Հետևաբար պետք է այն չափավոր օգտագործել: Կանաչ թեյը առավել օգտակար է, սակայն պետք չէ այն օգտագործել շաքարավազի, կիտրոնի և կաթի հետ համադրելով, քանի որ դրանք կնվազեցնեն թեյի օգտակարությունը: Պետք չէ խմել նաև խանութներում` շշերով վաճառվող թեյերը, քանի որ դրանք պարունակում են կիտրոնաթթու:


4. Սուրճ

Այդ խմիչքը օգտակար է ցածր ճնշում ունեցող մարդկանց համար, ինչպես նաև առողջ օրգանիզմի համար: Ցանկալի չէ, որ սուրճ շատ օգտագործեն այն մարդիկ, ովքեր ունեն խնդիրներ կապված աղեստամոքսային տրակտի, նյարդային և սիրտ-անոթային համակարգերի հետ:

5. Հյութեր

Մարդիկ մտածում են, որ դրանք օգտակար են քանի որ պարունակում են վիտամիններ: Հյութերն իրարից շատ են տարբերվում, նաև բոլորի մեջ կա շաքարավազ: Առավել օգտակար են թարմ քամված հյութերը: Սակայն որոշ հյութեր հակացուցված են ստամոքսի հետ կապված հիվանդություններ ունեցողներին, քանի որ դրանք ունեն բարձր թթվայնություն: