Բրիտանացի երգչուհի Ադելը Լոս Անջելեսում կայացած «Գրեմմի» մրցանակաբաշխության արարողության շրջանակում հաղթել է մի շարք կարևոր ՝ այդ թվում նաև «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում:
Ինչպես նշում է The Independent-ը, մրցանակը ստանալիս Ադելը հուզվել է՝ նշելով, որ նույն անվանակարգում ներկայացված Lemonade ալբոմը (Բեյոնսե) շատ ավելի արժանի էր հաղթանակի: Դրանից հետո բրիտանուհին կիսել է մրցանակն ու մի կեսն առաջարկել Բեյոնսեին:
«Չեմ կարող ընդունել այս մրցանակը: Lemonade ալբոմն ուղղակի հիանալի էր, Բեյո՛նսե: Այն այնքան հոյակապ է, լավ մտածված, գեղեցիկ ու հոգու լարերը շարժող: Մենք՝ արտիստներս, պաշտում ենք քեզ: Դու մեր լույսն ես»,-ասել է Ադելը:
Գործընկերուհու խոսքերից Բեյոնսեն չի կարողացել զսպել հուզմունքը:
«Տարվա երգ» անվանակարգում նույնպես մրցանակի է արժանացել Ադելի Hello սինգլը, որի հետ մեկտեղ նույն անվանակարգում էին ներկայացված «Formation» (Բեյոնսե), «Love Yourself» (Ջասթին Բիբեր), «7 Years» (Լուկաս Գրեհեմ), «I Took a A Pill in Ibiza» (Մայք Պոզներ) երգերը: