Սմարթֆոնով կամ հեռախոսով զուգարանում առանձնանալու սովորություն ունեն շատ շատերը, սակայն, դա շատ վնասակար հետևանքներ կարող է ունենալ: Խոսքը բնավ էլ այն մասին չէ, որ հեռախոսով զուգարան մտած մարդն այնտեղ կրկնակի ժամանակ է անցկացնում` վատնելով կյանքի թանկարժեք րոպեները, կամ էլ որ ցանկացած պահին թանկարժեք սարքը կարող է հայտնվել ջրի մեջ:
Վտանգը շատ ավելի լուրջ է` նախազգուշացնում է հիգիենայի հարցերով մասնագետ Լիզա Ասքերլեյը: Զուգարան տարված հեռախոսը մեծ հավանակությամբ կարող է վարակվել աղիքային ցուպիկով կամ սալմոնելայով: Ու բնավ էլ կապ չունի, թե զուգարանակոնքից օգտվելուց հետո ինչ ջանասիրությամբ եք դուք լվացել ձեր ձեռքերը, քանի որ ախտածին մանրէները հայտնվում են նաև հեռախոսի վրա, որից էլ այն հեշտությամբ անցնում է մարդու օրգանիզմ` հեռախոսով խոսելու ժամանակ: Առավել վնասակար է, երբ մարդիկ զուգարան տարած հեռախոսն առանց որևէ ախտահանիչ միջոցով մաքրելու, հետները տանում են նաև խոհանոց ու շարունակում դրանից օգտվել նաև ուտելու ընթացքում: Մասնագետը կոչ է անում նախ մեկընդմիշտ հրաժարվել այդ վատ սովորույթից ու գաջեթներով չմտնել զուգարան կամ խոհանոց, բացի այդ, պարբերաբար մաքրել դրանց էկրանն ու կորպուսն ախտահանիչ նյութերով` սպիրտով կամ քացախով: