Ճարպերն առողջական շատ խնդիրների առաջացման պատճառ են համարում, այդ թվում՝ զարկերակների խցանման, սրտանոթային հիվանդությունների ռիսկի մեծացման, ճարպակալման:
Ներկայացնում ենք բրիտանացի սրտաբան Ասիմ Մալհոթրային, ով հակառակն է պնդում: Նա միակ պրոֆեսիոնալը չէ, ով իրերին այդ կողմից է նայում: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարը մարդու մարմնի վատագույն թշնամին է:
Բժիշկ Մալհոթրան հավելում է, որ ճարպոտ մթերքները լավ են ընդհանուր առողջական վիճակի համար, և կան բավականաչափ ապացույցներ, որ ճապերը սրտանոթային խնդիրներ չեն առաջացնում:
Նա կարծում է, որ ճարպերի պարունակությամբ դիետան իրականում պաշտպանում է սրտանոթային հիվանդություններից և 2-րդ տիպի շաքարային դիաբետից:
Բժիշկ Մալհոթրան իր հիվանդներին խորհուրդ է տալիս ավելի շատ ճարպեր ուտել և խուսափել անյուղ մթերքներից:
Բժիշկ Մալհոթրան նշում է, որ անյուղ մթերքները մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նա հավելել է, որ ճարպերը ճարպակալման հիմնական պատճառը չեն:
Բժւշկը պնդում է, որ շաքարն ամենամեծ վտանգն է ընդհանուր առողջական վիճակի համար, մանկաբույժ Ռոբերտ Լյուսթինգը նույն կարծիքի է:
Նա ուսումնասիրում է ճարպերի և շաքարի ազդեցությունը երեխաների ճարպակալման վրա և հայտնաբերել է, որ հենց շաքարն է նպաստում ավելորդ քաշի կուտակման, սրտանոթային հիվանդությունների առաջացման և շաքարային դիաբետի: