Առասպես 1. մենք գործածում ենք մեր ուղեղի միայն 10 տոկոսը

Իհարկե՝ մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։ Այս հայտնի մոլորության հիմքը ուղեղի բժշկական հետազտություններն են՝ ինչպես մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան, որոնք ցույց են տալիս որ ժամանակի յուրաքանչյուր առանձին հատվածում ակտիվ է մեր ուղեղի միայն մի փոքր մասը։

Առասպել 2. յուրաքանչյուր մարդու մոտ գերիշխող է ուղեղի աջ կամ ձախ կիսագունդը

Չնայած որոշ կոգնիտիվ գործընթացներ իսկապես տեղի են ունենում հիմնականում ուղեղի միեւնույն հատվածում, դա ընդամենը կանոն է, այլ ոչ օրինաչափություն։ Իսկ ուղեղի այս կամ այն հատվածի գերակայության մասին հայտարարությունները ոչ միայն ճիշտ չեն, այլեւ անհնարին են։

Առասպել 3. գոյություն ունի տիպիկ կանացի եւ տիպիկ տղամարդկային մտածողություն

Համաձայն տարածված կարծրատիպի՝ կանայք առավել զգայուն են մարդկանց միջեւ հարաբերությունների նկատմամբ եւ նրանց ուղեղն առավել հակված է լեզուների ուսումնասիրությանը։ Այնինչ տղամարդիկ առավել հմուտ են տրամաբանությանը եւ մաթեմատիկային առնչվող հարցերում։ Գիտնականներն ապացուցել են, որ կանայք, որոնք թեստից առաջ բախվել են «տիպիկ տղամարդկային» տերմինաբանության հետ, թեստի ընթացքում դադարում են իրենց թույլ համարել եւ ցուցաբերում են այնպիսի արդյունքներ, ինչպես տղամարդիկ։

Առասպել 4. ուղեղը հնարավոր չէ մարզել

Նախ կարեւոր է իմանալ, որ մարդկային ինտելեկտը կարելի է բաժանել երկու մասի՝ շարժական ու բյուրեղացված։ Բյուրեղացված ինտելեկտը պատասխանատու է կյանքի ընթացքում կուտակած գիտելիքի համար, շարժական ինտելեկտը մեր մտածողական գործընթացների աագությունն ու արդյունավետությունն է, որն անհրաժեշտ է խնդիրների տրամաբանական լուծման համար։ Այն, որ տարիքի հետ բյուրեղացված ինտելեկտն ավելանում է, անկասկած է։ Դրա վառ ապացույցն են տարեց իմաստուններն ու գիտնականները։