Աստղագետները հայտարարել են Երկրի նմանությամբ առնվազն 7 նոր մոլորակ հայտնաբերելու մասին, որոնք պտտվում են միևնույն աստղի շուրջը, որը մեզանից գտնվում է 40 լուսնային տարի հեռավորությամբ:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, նոր արեգակնային համակարգի հայտնագործության մասին ՆԱՍԱ-ի գիտնականները հաղորդել են քիչ առաջ Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Մեր արեգակնային համակարգից դուրս նման հայտնագործությունը հազվագյուտ երևույթ է, քանի որ բոլոր մոլորակները չափսերով նման են Երկրին և բարեխառն պայմաններ ունեն, ինչը նշանակում է, որ դրանց մակերեսին ևս կարող է ջուր և պոտենցիալ կյանք լինել:
Բելգիայի Լյեժի համալսարանի աստղագետ Մայքլ Գիլոնի խոսքով` սա առաջին անգամն է, որ այդքան շատ թվով մոլորակներ են հայտնաբերվել, որոնք պտտվում են միևնույն աստղի շուրջը: Բոլոր 7 էկզոմոլորակները պտտվում են TRAPPIST-1 անվանումն ստացած զով աստղի շուրջ: