Մայր լինելը հեշտ չէ, հատկապես, երբ մայրանում ես առաջին անգամ։ Շատ բաներ ստիպված ես լինում միաժամանակ անել՝ երեխային կերակրել, լողացնել, փոխել հագուստը, ինչպես նաեւ մաքրել բնակարանը, ուտելիք պատրաստել ընտանիքի համար եւ նմանատիպ այլ բաներ։ Իսկ որոշ մայրիկներ նաեւ ստիպված են լինում աշխատանքի գնալ։ Նման ռեժիմով կյանքը կարող է սթերսի պատճառ դառնալ, քանի որ հանգստանալու ժամանակ չի լինում։ Բարեբախտաբար, այդ ամենը հասցնելու եւ նույնիսկ ժամանակ շահելու միջոցներ կան։
Խորհուրդ 1. Կերակրում ենք կրծքով
Այսպես, ժամանակ, գումար խնայելու համար երեխային կրծքով կերակրեք։ Դա, իհարկե, շատ օտակար է նաեւ փոքրիկի առողջության համար։ Այս դեպքում բացի այն, որ դուք ստիպված չեք լինի տարատեսակ շշեր ու ծծակներ գնել, նաեւ ստիպված չեք լինի արթնանալ գիշերները՝ երեխայի խառնուրդը պատրաստելու համար։
Խորհուրդ 2. Մանկական իրերը լվանալն ու արդուկելը
Եթե դադարեք արդուկել երեխայի հագուստները, բավականին ժամանակ կխնայեք։ Ընդամենը պետք է երեխայի հագուստները լվանալ մյուսներից առանձին եւ հատուկ դրանց համար նախատեսված միջոցներով։ Իսկ եթե տատիկները ձեզ մեղադրեն երեխային լավ չխնամելու մեջ, ասեք նրանց, որ իրենք հանգստյան օրերին գան եւ արդուկեն փոքրիկի հագուստներն ու անկողինը։
Խորհուրդ 3. Ուտելիք պատրաստելը
Իսկ եթե ցանկանում եք վայելել ամուսնու հետ շփումն ու միաժամանակ տանն ուտելիք ունենալ, պետք է հետեւել այս խորհրդին։ Այսպես, երեխայի քնելուց հետո խոհանոցում ամուսնու հետ պելմեններ ու խինկալի, ինչպես նաեւ կոտլետներ ու մսագնդիկներ պատրաստեք այնքան, որ բավականանցնի մեկ շաբաթվա համար։ Չէ՞ որ դրանք կարող եք պահել սառնարանում։ Այնպես որ, ուտելիս ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը տաքացնել այն եւ մակարոն պատրաստել։
Սիրելի ուտեստները համատեղ պատրաստելը հետաքրքիր զբաղմունք է, որը մերձեցնում է եւ դրական հույզեր հաղորդում։
Խորհուրդ 4. Զբոսանքի պատրաստվելը
Զբոսնելու գնալիս երեխային հագուստ հագցնելն իսկական փորձություն է։ Հատկապես դժվար է նրան տաբատ հագցնելը։ Բայց տաբատին կարող է փոխարինելու գալ, այսպես կոչված «սլիփի»-ն։ Այդ հարմարավետ կոճակներով կոմբինեզոնը շատ լավ եւ հարմարավետ հագուստ է 6 ամսականից մինչեւ մեկ տարեկան փոքրիկների համար։ Կան նաեւ դրանց այնպիսի մոդելներ, երբ տակդիրը փոխելիս պետք չէ ամբողջությամբ հանել կոմբինեզոնը։
Խորհուրդ 5. Խաղալիքների ընտրություն
Ինչ վերաբերում է խաղալիքների ընտրությանը՝ մի՛ գնեք թանկարժեք խաղալիքներ, եթե նույնիսկ դրանք շատ լավն են։ Չէ՞ որ փոքրիկ երեխան խաղում է անգամ ամենահասարակ զանգակով։ Այնպես որ, թող թանկարժեք խաղալիքներ նրան ծննդյան օրը նվիրեն տատիկներն ու պապիկները, հորաքույրերն ու մորաքույրերը։
Երեխաներին հատկապես դուր են գալիս տարատեսակ առարկաներ, ինչը նպաստում է նրանց աշխարհաճանաչողությանը։ Իսկ ձեռնոցներից, գուլպաներից կամ այլ հագուստներից, որոնք արդեն փոքր են երեխայի համար կարելի է գնդակներ կարել։ Մի փոքր ավելի մեծ երեխաների համար կաթսաներից, գդալներից եւ բջջային հեռախոսներից ավելի հետաքրքիր ոչինչ չկա։ Միայն թե չմոռանաք հանել վերջիններիս մարտկոցները։
Նույնիսկ գիտնականներն են ապացուցել, որ շատ խաղալիքների բացակայությունը խթանում է երեխայի երեևակայության զարգացմանը։
Խորհուրդ 6` սլինգեր
Ցանկացած մայրիկի ավելի շարժուն են դարձնում, ինչպես նաեւ հասարակությունից չմեկուսանալուն օգնում սլինգերը։ Սլինգ կրել սովորելը բարդ չէ, բավական է միայն մեկ անգամ փորձել։ Կրեք սլինգը, դրեք դրա մեջ երեխային եւ դուք կարող եք գնալ ուր ցանկանաք։
Խորհուրդ 7. Ճիշտ վերաբերմունք երեխայի նկատմամբ
Այնքան էլ հեշտ չէ դառնալ երջանիկ մայրիկ եւ ուրախություն պարգեւել երեխային։ Ուղղակի ընդունեք ձեր փոքրիկին՝ իր բնավորությամբ եւ առանձնահատկություններով։
Եվ ամենակարեւորը՝ ուղղակի հանգստացեք, երբ երեխան քնած է։ Չէ՞ որ ամեն ինչ հասցնելու համար մայրիկին շատ էներգիա է անհրաժեշտ։