YN.am-ը գրում է․
Արդյո՞ք արժանահավատ են հեղինակավոր կազմակերպությունների սոցիալական հարցումները, այն դեպքում, երբ, ինչպես բնորոշել է Խորհրդային իրականության ամենահզոր գործիչներից մեկը՝ Իոսիֆ Ստալինը. «Կարևոր չէ ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել»:
Վարկանշային միջազգային կազմակերպություններից մեկը, վերջերս հրապարակեց իր կողմից անցկացված հարցումների արդյունքները, որում իրենց մասնակցությունն էին բերել հասարակության տարբեր սեռատարիքային խմբերի ներկայացուցիչները: Հարցման թեման պտտվում էր առաջիկա ընտրություններում 9 քաղաքական ուժերի հանդեպ սոցիումի ընկալումների շուրջ:
Ինչպես փորձն է ցույց տալիս, հարցումը գործող իշխանությունների օգտին չէր՝ 47.5 տոկոսը, եթե ընտրությունները լինեին այսօր իր վտահության ձայնը կտար «Ծառուկյան դաշինք»-ի օգտին՝ հանձինս բարերար Գագիկ Ծառուկյանի: Ավելի քան սպասված արդյունք, քանզի Ծառուկյանի արածն ու չարածը շոշափելի ու տեսանելի է սոցիալական լայն շերտերի համար: Բայց կարևորը դա չէ, այլ կաշկանդվածությունը, որը ունենալու է ընտրազանգվածը քվեախցիկում:
Այո մեր երկիրը կոնկրետ բարեփոխումների կարիք ունի և ինչքան էլ քաղաքական ուժերը, այդ թվում նաև՝ «Ծառուկյան դաշինք»-ը զբաղվեն ամբոխահաճությամբ, վստահաբար կարող ենք ասել, որ այլևս պետք է մերժվի Իոսիֆ Ստալինի առաջ քաշած՝ քվեարկության անկարևորության և ձայները քմահաճությամբ հաշվարկելու հնացած ու լճացման բերած քաղաքականությունը:
Այս օրերին շատ կարևոր է լինել զգոն, իրավաճանաչ, իմանալ, թե ինչպես պետք է քվեարկել և որ ամենակարևորն է, վերջապես հասկանալ, որ այս անգամ քվեարելու ենք ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղաքական ուժի: Այնպես որ, սոցիոլոգիական հարցումների վրա հիմվնելը ժամանակավրեպ է ու նման է պատրանքի: