Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-29 աշխատանքային այցով ժամանելու է Ղազախստան:
Ինչպես նշում է Կրեմլի մամլո ծառայությունը ՌԴ նախագահը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի հետ մասնակցելու է Գերագույն Եվրասիական տնտեսական խորհդի նիստին: Հանդիպումը տեղի է ունենալու Աստանայում:
«Նիստի ժամանակ առաջնակարգ ուշադրության է արժանանալու ինտեգրացիոն համագործակցության հետագա զարգացումը և 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը»,-նշված է մամլո հաղորդագրության մեջ:
Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն քննարկելու են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության գործառույթի ապահովման հանձնառությունների կատարումը, ինչպես նաև գնահատելու են վերոնշյալ ինտեգրացիոն միությունների իրավական հիմքը կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացիայի աշխատանքը: