Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 28-29 աշխատանքային այցով ժամանելու է Ղազախստան:

Ինչպես նշում է Կրեմլի մամլո ծառայությունը ՌԴ նախագահը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոի հետ մասնակցելու է Գերագույն Եվրասիական տնտեսական խորհդի նիստին: Հանդիպումը տեղի է ունենալու Աստանայում:

«Նիստի ժամանակ առաջնակարգ ուշադրության է արժանանալու ինտեգրացիոն համագործակցության հետագա զարգացումը և 2015 թվականի հունվարի 1-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը»,-նշված է մամլո հաղորդագրության մեջ:

Պուտինը, Նազարբաևը և Լուկաշենկոն քննարկելու են Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության  գործառույթի ապահովման հանձնառությունների կատարումը, ինչպես նաև գնահատելու են վերոնշյալ ինտեգրացիոն միությունների իրավական հիմքը կազմող միջազգային պայմանագրերի կոդիֆիկացիայի  աշխատանքը: