ԻՊ (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպությունը իր վրա է վերցրել Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվութունը, որի հետեւանքով չորս մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը։
Ահաբեկչությունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 14։40-ին՝ քաղաքի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում։
Վեսթմինսթերյան կամրջով ընթացող ավտոմեքենան՝ մայթ բարձրանալով, վրաերթի է ենթարկել մի քանի մարդու, հասել մինչեւ խորհրդարանի շենք, որտեղ չարագործին կանգնեցրել է ոստիկանությունը։ Նա դանակահարել է ոստիկանին, ով ավելի ուշ վախճանվել է։ Ահաբեկչին գնդակահարել է մեկ այլ ոստիկան։
Ահաբեկչության հետեւանքով 4 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել։