Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճած «Նորվիչ Սիթին» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանին: Այդ մասին սոցցանցերում հայտնել է արգենտինացի հայտնի լրագրող Իգնասիո Սասոնը:

Նշվում է, որ անգլիական ակումբը 4-4.5 միլիոն դոլար է առաջարկել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բալեկյանը մոտ է արգենտինական «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն: Նրա ծառայություններով հետաքրարված էր նաև իսպանական «Լաս Պալմասը», որի առաջարկն «Ուրականը» մերժել էր:

Transfermarkt-ը Բալեկյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 1.5 միլիոն եվրո: Նա 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: