Սննդային ալլերգիաները շատ տարածված են և ունեն բարձր անհատական յուրահատկություն: Այն կապված է օրգանիզմի կողմից որևէ սննդամթերքի անընկալունակության հետ և պայմանավորված է տվյալ սննդամթերքում պրոտեինի կամ գլիկոպրոտեինի պարունակությամբ, որոնք առաջացնում են օրգանիզմի կողմից իմուն պատասխան:
Օրգանիզմի կողմից սննդային ոչ տանելիության դրսևորումները
Անընկալության տիպը
- Սննդային ալլերգիա
Պատճառը
- Սննդի ընդունման հետ կապված հիպերզգայունության առաջացում (իմուն պատասխանի զարգացմամբ)
Հնարավոր սննդային գործոնը
- Ձու, կաթ, ալյուր, ձուկ, ընկույզ, գետնանուշ, սոյա, բրինձ, շոկոլադ
Անընկալության տիպը
- Ֆարմակոլոգիական ռեակցիաներ
Պատճառը
- Բիոգեն ամինների մուտքը օրգանիզմ (սննդամթերքների միջոցով, որոնք պարունակում են այդ նյութերի մեծ քանակ)
- Ֆարմոկոլոգիական ակտիվություն ունեցող այլ նյութեր
Հնարավոր սննդային գործոնը
- Ֆերմենտացված սննդանյութեր (պանիր, կարմիր գինի, թթու դրած կաղամբ, ծխեցրած մսամթերք)
- Կոֆեին
Անընկալության տիպը
- Ֆերմենտոպատիաներ
Պատճառը
- Ներծծումից հետո ֆերմենտացիայի խանգարում
- Բարակ աղիներում մարսողության խանգարում և հաստ աղի ոչ ֆերմենտացված սննդի մուտք
Հնարավոր սննդային գործոնը
- Ալկոհոլ, ֆրուկտոզա, ամիններ
Անընկալության տիպը
- Գրգռող ազդեցություն
Պատճառը
- Ստամոքսի թթվային պարունակության հետ փոխազդեցություն, որին հետևում է ռեֆլյուքսը և ցավային սինդրոմը
- Զգայուն մարդկանց մոտ ասթմատիկ կոմպոնենտի զարգացում
Անընկալության տիպը
- Սուր համեմունքներ
- Սուլֆիտներ (այդ թվում սննդային հավելումների կազմում)
Անընկալության տիպը
- Էմոցիոնալ ոչ տանելիություն
Պատճառը
- Սննդի նկատմամբ սուբյեկտիվ բացասական վերաբերմունք
Հնարավոր սննդային գործոնը
- Ցանկացած սննդամթերք (խիստ անհատական)
Սննդային ալլերգիայի սիմպտոմներն են ստամոքս-աղիքային խանգարումները (լուծ, փսխում, սրտխառնոց, ցավեր, սպազմ), շնչական խանգարումները (ռինիտ, ասթմա, լարինգոսպազմ), մաշկային երևույթները (ցան, էրիթեմա, էկզեմա) և անաֆիլակտիկ շոկը:
Սննդային ալլերգիաների հիմնական հակամարմինը lgE-ն է: Հիպերզգայնությանը նպաստում են ինտերլեյկին 4-ը, պրոստագլանդին D2-ը, լեյկոտրիեն C4-ը: Ալլերգիկ պրոցեսը սկսում է, երբ անտիգենը թափանցում է աղիքի պատից, որտեղ M-բջիջներում (պեյերովյան հանգույցներում) լիմֆոցիտները արտադրում են հակամարմիններ, որոնք ընկնում են արյուն և լիմֆոհանգուցներ, որտեղով հասնում են տարբեր հյուսվածքներ և օրգաններ՝ ընդգրկելով բրոնխները և թոքերը:
Օրգանիզմի կողմից սննդամթերքի նկատմամբ ոչ տանելիությունը կարելի է բացատրել որպես բիոգեն ամինների (հիստամին, թիրամին և այլն) նկատմամբ օրգանիզմի ռեակցիա, որոնք կարող են կուտակվել սննդում կամ սինթեզվել աղիների միկրոֆլորայի կողմից կամ էլ սննդային գրգռիչների (ալկոհոլ, համեմունքներ) կողմից արտանետվել աղիների լորձաթաղանթի կողմից: Սննդային բիոգեն ամիններից են նաև պուտրեցինը և կադավերինը (գինի), սպերմիդինը (խոզի միս), տրիպտամինը (տոմատ), 5-հիդրոքսիտրիպտամինը (բանան, ավոկադո): Սուրճը և թեյը նույնպես կարող են բերել սպեցիֆիկ սիմպտոմոկոմպլեքսի՝ ստամոքս-աղիքային խանգարումների, ձեռքերի դողի, դեմքի հիպերեմիայի, սրտխառնոցի, անքնության, որոնք կապված են կոֆեինի ազդեցության հետ:
Դեմքի հիպերեմիա, կոլիկա կարող են առաջանալ նաև երշիկեղենից, ինչն էլ բացատրվում է նիտրիտներով:
Առավել հաճախ հանդիպող ֆերմենտոպատիաներից է ալակտազիան և ալդեհիդդեհիդրոգենազայի դեֆիցիտը:
Վերը թվարկած բոլոր հիվանդությունների առաջացման գենեզում ընկած ալիմենտար գործոնների ազդեցության կարգավորման ձևերից մեկը օպտիմալ ռացիոնի ֆունդամենտալ օրինաչափությունների պահպանումն է: Օպտիմալ ռացիոնի համար տարբեր սխեմաներ և մակետներ են առաջարկված. Ձեզ ներկայացվում է դրանցից մեկը, որն այսօր ընդունվում է շատ գիտնականների կողմից և կոչվում է «առողջ սննդի բուրգ»:
Առողջ սննդի բուրգ
- Սննդային շաքար, հրուշակեղեն, զովացուցիչ ըմպելիքներ
- Կարագ, բուսական յուղ
- Կաթ, կաթնաթթվային մրգեր, պանիր, կաթնաշոռ, ոչ յուղոտ միս, ձուկ, հավ, ձու, լոբազգիներ
- Կարտոֆիլ, բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, ցիտրուսային մրգեր, բնական հյութեր, հացահատիկներ, մակարոնեղեն, ընկույզ, արևածաղիկ
Բուրգի վերին մասում տեղավորված են այն սննդամթերքները, որոնք պահանջում են մաքսիմալ սահմանափակում (պետք է օգտագործել Էպիզոդիկ): Այս խմբի մեջ մտնում են շաքարը և մեծ քանակով (60%) շաքար պարունակող մթերքները, ինչպես նաև «գաղտնի» ճարպ պարունակող մթերքները (25% և ավելի ճարպ): II մակարդակում գտնվում են ամենօրյա օգտագործվող այն մթերքները, որոնք ապահովում են օրգանիզմը ԳՉՀՃ-րով և ճարպալույծ վիտամիններով: Այս մթերքները (կարագ, բուսական յուղ) պետք է օգտագործվեն ոչ մեծ քանակով (օրական 2 ճաշի գդալ) առանց երկարատև թերմիկ մշակման: Բուրգի III մակարդակում տեղավորվում են հիմնականում կենդանական ծագման մթերքները՝ ապահովելով օրգանիզմը սպիտակուցով, Ca-ով, Fe-ով, Zn-ով, սելենով, B, A և D խմբի վիտամիններով:
Բուրգի հիմքը կազմում են հիմնականում բուսական ծագման մթերքները, որոնք պետք է լինեն հնարավորինս քիչ մշակված և ռաֆինացված: Օրեկան մարդը պետք է օգտագործի 20-30 անուն տարբեր տեսակի մթերքներ, որոնցից հետևյալ մթերքները պահանջում են ամենօրյա օգտագործում, կաթ, կաթնամթերք, հացահատիկային մթերք, միս, մսամթերք, մրգեր, բանջարեղեն, բուսական յուղ, իսկ ձուկը, ձուն և ծովային մթերքները՝ շաբաթը 3-4 անգամ: Ստորև ներկայացվում է միջին Եվրոպական օրինակելի ռացիոնը.
Սիջին Եվրոպական օրինակելի ռացիոն
5 % - Սննդային ճարպ, շաքար
29 % = Բանջարեղեն, մրգեր, լոբազգիներ
18 % - Հացահատիկային
13 % - Կարտոֆիլ
10 % - Միս, հավ, ձուկ, ձու
25 % - Կաթնամթերք
Ռացիոնի 60%-ը կազմում են բուսական ծագման մթերքները: Ելնելով կլիմայական պայմաններից և ազգաբնակչության սովորություններից այս ռացիոնը կարող է ենթարկվել որոշ փոփոխությունների:
Աղբյուրը` doctors.am