Նաբերեժնի Չելնի քաղաքի դպրոցներից մեկի մերկ աշակերտուհու լուսանկարները մայիսի 25-ի տոնակատարությունից հետո հայտնվել են համացանցում:
Թաթարստանի հասարակությունը պահանջում է գտնել անչափահաս այդ աղջկան, ով դպրոցին հրաժեշտ տալու երեկույթի ժամանակ գործնականում մերկ դիրքեր է ընդունել լուսանկարչական սարքի առջև:
Ընդհանրապես, 2013-ի մայիսի 25-ը Թաթարստանում անցել է բավականին հանդարտ: Սակայն տոնական հանդիսություններից հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին աշակերտուհու լուսանկարները՝ Նաբերեժնի Չելնիից, ով առանց ամաչելու մերկացել էր ոչ միայն օբյեկտիվի, այլև համացանցի բոլոր օգտատերերի առջև:
Նկարներում աղջիկը ներքնազգեստով է, գլխին կապած ժապավենով, իսկ ձեռքերով ճմրթում է դպրոցական համազգեստը և ժպտացող դեմքով նայում անհայտ լուսանկարչին:
Քաղաքապետարանն արդեն սկսել է փնտրել անչափահասին, սակայն վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ չէին ցանկանա այդ ցնցող դեպքին տալ լայն հասարակական հնչեղություն:
«Այդպիսի վարքագիծն անբարոյական է և մենք այդ հարցը կլուծենք աղջկա ծնողների հետ, անշուշտ, եթե պարզվի, որ նա, իրոք, մեր քաղաքի դպրոցներից մեկի աշակերտուհիներից է»,- հայտնել է «Life News»-ին քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Ֆանիլիա Իլաևան:
ՆԳՆ Նաբերեժնի Չելնիի վարչության՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքն իրականցնող բաժնի պետ Ռաֆիս Սիտդիկովը հայտնել է, որ աշակերտուհու մասին տեղեկատվությունը արդեն փոխանցվել է ճանապարհային պարեկության տեսուչներին: Այս պահին աղջկա որոնումների վերաբերյալ որևէ տեղեկություն ոստիկանությունը չի ստացել:
2012թ. այսպիսի մի աղմուկ էլ պայթեց Պավլոգրադ քաղաքի դպրոցներից մեկում: Դպրոցի շրջանավարտ 17-ամյա Նաստյա Ֆոմենկոն հրաժեշտի երեկույթին ներկայացավ սկսնակ մի դիզայների նախագծով կարված կիսաթափանցիկ սև շրջազգեստով:
Այդ հագուստը լրացնում էին բարձրակրունկ կարմիր սանդալները և սև գուլպաները: Դպրոցականի սանձարձակ կերպարը աննկատ չմնաց և լայն անդրադարձ ստացավ ԶԼՄ-ներում:
Այսօր Անաստասիա Ֆոմենկոն սովորում է Լվովի բուհերից մեկում, լեհերեն լեզվի և գրականության ֆակուլտետում: