Նաբերեժնի Չելնի քաղաքի դպրոցներից մեկի մերկ աշակերտուհու լուսանկարները մայիսի 25-ի տոնակատարությունից հետո հայտնվել են համացանցում:

Թաթարստանի հասարակությունը պահանջում է գտնել անչափահաս այդ աղջկան, ով դպրոցին հրաժեշտ տալու երեկույթի ժամանակ գործնականում մերկ դիրքեր է ընդունել լուսանկարչական սարքի առջև:

Ընդհանրապես, 2013-ի մայիսի 25-ը Թաթարստանում անցել է բավականին հանդարտ: Սակայն տոնական հանդիսություններից հետո սոցիալական ցանցերում հայտնվեցին աշակերտուհու լուսանկարները՝ Նաբերեժնի Չելնիից, ով առանց ամաչելու մերկացել էր ոչ միայն օբյեկտիվի, այլև համացանցի բոլոր օգտատերերի առջև:

Նկարներում աղջիկը ներքնազգեստով է, գլխին կապած ժապավենով, իսկ ձեռքերով ճմրթում է դպրոցական համազգեստը և ժպտացող դեմքով նայում անհայտ լուսանկարչին:

Քաղաքապետարանն արդեն սկսել է փնտրել անչափահասին, սակայն վարչակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ չէին ցանկանա  այդ ցնցող դեպքին տալ լայն հասարակական հնչեղություն:

«Այդպիսի վարքագիծն անբարոյական է և մենք այդ հարցը կլուծենք աղջկա ծնողների հետ, անշուշտ, եթե պարզվի, որ նա, իրոք, մեր քաղաքի դպրոցներից մեկի  աշակերտուհիներից է»,- հայտնել է «Life News»-ին քաղաքի վարչակազմի ներկայացուցիչ Ֆանիլիա Իլաևան:

ՆԳՆ Նաբերեժնի Չելնիի վարչության՝ ԶԼՄ-ների հետ աշխատանքն իրականցնող բաժնի պետ Ռաֆիս Սիտդիկովը հայտնել է, որ աշակերտուհու մասին տեղեկատվությունը արդեն փոխանցվել է ճանապարհային պարեկության տեսուչներին: Այս պահին աղջկա որոնումների վերաբերյալ որևէ տեղեկություն ոստիկանությունը չի ստացել:

2012թ.  այսպիսի մի  աղմուկ էլ պայթեց Պավլոգրադ քաղաքի դպրոցներից մեկում: Դպրոցի շրջանավարտ 17-ամյա  Նաստյա Ֆոմենկոն հրաժեշտի երեկույթին ներկայացավ սկսնակ մի դիզայների  նախագծով կարված կիսաթափանցիկ սև շրջազգեստով:

Այդ հագուստը լրացնում էին  բարձրակրունկ կարմիր սանդալները և սև գուլպաները: Դպրոցականի սանձարձակ կերպարը աննկատ չմնաց և լայն անդրադարձ ստացավ  ԶԼՄ-ներում:

Այսօր Անաստասիա Ֆոմենկոն սովորում է Լվովի բուհերից մեկում, լեհերեն լեզվի և գրականության ֆակուլտետում: