«Բարսելոնը» հրապարակվածից շուրջ 3 անգամ մեծ գումար է վճարել Նեյմարի համար:
Համենայնդեպս, այդպես է պնդում «AS» հանդեսը, որի տվյալներով՝ բրազիլացի ռմբարկուի տեղափոխության համար կատալոնացիները ծախսել են ոչ թե 28, այլ 72 մլն եվրո: Այդ գումարից 32 միլիոնը վճարվել է «Սանթոս» ակումբին և ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մասնակի տնորինող ներդրումային ընկերություններին:
Իսկ 40 միլիոնը, որպես շահութաբաժին ստացել է Նեյմարի ընտանիքը: Ընդ որում, դեռ անցյալ ամառ նրանց եւս 10 միլիոն էր փոխանցվել՝ նախնական համաձայնության համար: Կապտանռնագույնները ստիպված էին լրացուցիչ ծախսերի դիմել, քանզի վերջին պահին նրանց կարող էր շրջանցել «Ռեալը», որը «Սանթոսին» առաջարկել էր 30, իսկ Նեյմարների ընտանիքին՝ 60 մլն եվրո:
Ակնկալվում է, որ կողմերը պաշտոնական պայմանագիր կկնքեն առաջիկա ժամերին: Հայտնի է, որ բրազիլացին Կատալոնիայում վաստակելու է տարեկան 7 մլն եվրո:
			


 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					