«Բարսելոնը» հրապարակվածից շուրջ 3 անգամ մեծ գումար է վճարել Նեյմարի համար:
Համենայնդեպս, այդպես է պնդում «AS» հանդեսը, որի տվյալներով՝ բրազիլացի ռմբարկուի տեղափոխության համար կատալոնացիները ծախսել են ոչ թե 28, այլ 72 մլն եվրո: Այդ գումարից 32 միլիոնը վճարվել է «Սանթոս» ակումբին և ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները մասնակի տնորինող ներդրումային ընկերություններին:
Իսկ 40 միլիոնը, որպես շահութաբաժին ստացել է Նեյմարի ընտանիքը: Ընդ որում, դեռ անցյալ ամառ նրանց եւս 10 միլիոն էր փոխանցվել՝ նախնական համաձայնության համար: Կապտանռնագույնները ստիպված էին լրացուցիչ ծախսերի դիմել, քանզի վերջին պահին նրանց կարող էր շրջանցել «Ռեալը», որը «Սանթոսին» առաջարկել էր 30, իսկ Նեյմարների ընտանիքին՝ 60 մլն եվրո:
Ակնկալվում է, որ կողմերը պաշտոնական պայմանագիր կկնքեն առաջիկա ժամերին: Հայտնի է, որ բրազիլացին Կատալոնիայում վաստակելու է տարեկան 7 մլն եվրո: