12-րդ տեղում է Կարիճը
Անսպասելի է։ Ծայրահեղ սեքսուալ, գրավիչ եւ խարիզմատիկ Կարիճը, որին պատրաստ են տրվել բոլորն առաջին հայացքից, ամենահավատարիմ նշանն է։ Թեև, բոլորը չեն, որ պատրաստ են ընդունել այս տեսակ հավատարմությունը։ Կարիճը չի դավաճանում ոչ թե այն պատճառով, որ նա պարկեշտ է, այլ նա պարզապես նոր զոհ փնտրելու իմաստը չի տեսնում, քանի դեռ հինը կա։
11-րդ տեղում է Այծեղջյուրը
Այծեղջյուրը չի դավաճանում, քանի որ չի հասկանում իմաստը՝ կորցնելու այն ամենն, ինչը նա ձեռք է բերել ծանր աշխատանքի և ջանքերի շնորհիվ՝ միայն սեքս ստանալու համար։ Այսպես, թե այնպես նրա կյանքում սեքսը կա։ Եվ Այծեղջյուրը չի հասկանում, թե որտեղ է տրամաբանությունը։ Տրամաբանություն չկա։ Այո, Այծեղջյուրը իսկապես կարող է համատեղել «սեքս» և «տրամաբանություն» բառերը մեկ նախադասության մեջ և դա նրան չի ճնշում։
10-րդ տեղում է Ցուլը
Ցուլի համար դա պարզապես ծիծաղելի է։ Նրա մոտ ամեն բան այնքան լավ է և կայուն՝ բարեկեցիկ կյանք, ամուր ընտանիք։ Եվ կորցնել այս ամենը՝ հանուն ինչ-որ սիրավեպի․․․ Հետո նորից ամուսնություն, նոր կյանք․․․ Ոչ:
9-րդ տեղում է Ջրհոսը
Եթե Ջրհոսին ինչ-որ բան դուր չի գալիս, նա պարզապես ամուսնալուծվում է։ Որովհետև դավաճանելը անպարկեշտություն է և հակահիգիենիկ։ Թեև Ջրհոսները սիրում են մի լավ ստել, սակայն անում են դա բացառապես հանուն արվեստի։ Իսկ ստել նրա համար, որ դա անհրաժեշտ է, Ջրհոսները չեն սիրում։
8-րդ տեղում է Կշեռքը
Կշեռքները ինքնաբուխ դավաճանությունների սիրահար չեն։ Նրանք պետք է ամեն բան մտածեն և որոշեն՝ ուզում են դա, թե ոչ, կարող են դա , թե ո․․․ Եվ մինչ նրանք տարակուսում են, ցանկությունն էլ է անհետանում։
7-րդ տեղում է Կույսը
Իրականում Կույսը զբաղեցնում է 7-րդ տեղը հենց այնպես։ Պարզապես պետք էր նրանց ինչ-որ մի հորիզոնականում տեղավորել։ Որոշ Կույսեր դավաճանում են։ Կան Կույսեր, որոնք չեն դավաճանում։ Իրականում, դա այդքան էլ կարևոր չէ, քաանի որ, եթե Կույսն ունի նույնիսկ 5 զուգընկեր միաժամանակ, ապա՝ 1․դրա մասին ոչ ոք չի իմանա, 2․ եթե Կույսի դավաճանության մասին իմանան, ապա Կույսը անպայման տակից դուրս կգա, 3․արդյոք փորձե՞լ եք երբևէ վիճել Կույսի հետ։
6-րդ տեղում են Ձկները
Ձկները դավաճանում են ամեն օր, երբեմն օրական 3 անգամ։ Ասում են, որ ամենկրքոտները հասցրել են դավաճանությունների քանակը մինչև օրական 10 անգամի։ Սակայն բացառապես սեփական երևակայության մեջ։ Ինչ վերաբերում է ֆիզիկական դավաճանությանը, ապա Ձկները դավաճանում են միայն և բացառապես սիրելով։ Իսկ թե քանի անգամ կսիրահարվի Ձուկը, ոչ ոք ասել չի կարող։ Նայած, թե ինչ Ձուկ է։
5-րդ տեղում է Առյուծը
Առյուծները չեն դավաճանում, քանի դեռ նրանց ամեն բան գոհացնում է։ Այսինքն, քանի դեռ նրանց արժանի կերպով մեծարում են և պաշտում։ Խնդիրը նրանում է, որ հնարավոր չէ արտահայտել հիացմունքն ընդմիշտ, և, վաղ թե ուշ, Առյուծը կորոշի, որ երկու սիրողն ու պաշտողն ավելի լավ է, քան մեկը։ Իսկ ավելի լավ է՝ երեքը։ Կամ՝ տասը։ Չէ՞ որ կարևորը սեքսը չէ, կարևոր է, որ շուրջբոլորը իմանան, թե որքան սիրառատ է Առյուծը և լուռ նախանձեն։
4-րդ տեղում են Երկվորյակները
Երկվորյակների համար հավատարմությունը չունի ոչ մի նշանակություն, որովհետև Երկվորյակների կյանքի գլխավոր կանոնը «գրողի ծոցը բոլոր կանոնները» արտահայտությունն է։ Երկվորյակները տանել չեն կարող սահմանափակումները, առավել ևս՝ անձնական կյանքում։ Սակայն Երկվորյակները գրեթե երբեք մշտական սիրեկաններ և սիրուհիներ չեն ունենում։ Որովհետև անկայունությունը Երկվորյակների երկրորդ անունն է։
3-րդ տեղում է Խեցգետինը
Կրկին անսպասելի։ Լիդերների եռյակը բացում են ամաչկոտ, ռոմանտիկ և շատ ընտանեկան Խեցգետինները, որոնք նույնքան ամաչելով էլ պարբերաբար դավաճանում են։ Երբեմն թվում է, որ այս կերպ նրանք Մոլորակի հավասարակշռությունն են վերականգնում ՝ չէ՞ որ Խեցգետիններն էլ որոշ թերություններ պետք է ունենան։
2-րդ տեղում է Խոյը
Խոյերին հարկավոր է ոչ թե պարզապես լավագույնը, Խոյերին պետք է կատարյալը։ Խնդիրն այն է, որ եթե գտնես կատարյալը և սկսես նրան երկար զննել, ապա անպայման թերություններ կգտնես։ Եվ վերջ: Վերջ։ Պետք է սկսես նորից։
1-ին տեղում է Աղեղնավորը
Նա է, նա է ամենաանհավատարիմ, ամենաանկայուն նշանը։ Գիտե՞ք՝ ինչո՞ւ են Աղեղնավորներն ամուսնանում 5-6 անգամ, կամ ավելի հաճախ...Պարզապես նրանք ձանձրանում են միևնույն մարդուն դավաճանելուց, և մենք պետք է համակերպվենք այս տեղեկատվության հետ, այո․․․