Բաղադրությունը՝

Կաթ-500 մլ
Չոր խմորիչ-11 գրամ (կամ 50-60 գ թաց խմորիչ)
Ալյուր-1-1.3 կգ
Ձու-6 հատ
Կարագ-200 գրամ
Շաքարավազ- 250-300 գրամ
Չամիչ -300 գրամ
Վանիլային շաքար-1 թեյի գդալ
Աղ- երկու պտղունց

Ջնարակի բաղադրությունը՝

Ձվի սպիտակուց- 2 հատ
Շաքարավազ -100 գրամ

Պատրաստման եղանակը՝

Կաթը եռացնել, ապա լցնել խմորիչը, ավելացնել 500 գրամ ալյուր: Դնել տաք վայրում և այն սրբիչով ծածկել, խմորը պետք է կրկնակի մեծանա:

Ձվի դեղնուցը շաքարավազով և վանիլային շաքարով հարել: Սպիտակուցը մեկ պտղունց աղով հարել: Ապա ձվի դեղնուցն ու սպիտակուցը խառնել: Լցնել մնացած ալյուրը: Այս խմորը նույնպես դնել տաք վայրում 50-60 րոպե:

Չամիչը տաք ջրով թրջել: Երկու խմորները խառնել իրար և լցնել չամիչը: Թավան կարագով պատել և լցնել խմորը: Դնել 180C ջեռոցի մեջ 35 րոպե:

Ջնարակի պատրաստման եղանակը՝

Սպիտակուցը մեկ պտղունց աղով հարել, ավելացնել շաքարավազը, այն լցնել կուլիչի վրա: Կուլիչը կարելի է ձևավորել շոկալդե տարբեր գույների փաթիլներով: