Վերջին օրերին մեր երկրում քննարկման, նույնիսկ շահարկման առարկա է դարձել Ստամբուլի «Գանաթասարայ» ակումբի Գյումրիի «Շիրակի» 17-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունը:
Մասնավորապես, թուրքական մի շարք լրատվամիջոցներ գրել էին որ «Գալաթասարայի» սկաուտները երկար ժամանակ փոխարինող են փնտրել պորտուգալացի խաղացող Բրումային: Թեկնածուների շարքում ակումբի ղեկավարությանը ներկայացվել է մասնավորապես Վահան Բիչախչյանը:
Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ Բիչախչյանը խոստումնալից ապագա ունեցող երիտասարդ է, որին «Գալաթասարայի» սկաուտները բացահայտել են Եվրոպայի` մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման փուլի խաղերի ժամանակ: Սկաուտները հոկտեմբերից հետևում են նրա խաղերին: Թուրքական կողմը Բիչախչյանի խաղաոճը նմանեցրել է բելգիացի Քևին դե Բրույնեի ոճին: Միանգամայն նորմալ երևույթ, որը սակայն հայ երկրպագուների նույնիսկ լրատվամիջոցների շրջանում ոչ ադեկվատ գնահատականի արժանացավ:
Մասնավորապես, մի քանի ԶԼՄ-ների դիտարկման համաձայն թուրքական ակումբը ցանկանում է Բիչախչյանին իր կազմում տեսնել որպեսզի խորտակի նրա ապագան: Որպես նախադեպ օրինակ էր բերվել Ստամբումի մեկ այլ թիմում՝ «Բեշիկթաշում» հանդես եկող Արաս Օզբիլիսը: Հայաստանցի ֆուտբոլի որոշ մասնագետներ այն կարծիքին են, որ «Բեշիկթաշը» նպատակաուղված մոտ 1.5 միլիոն եվրո է Մոսկվայի «Սպարտակին» վճարել Օզբիլիսի համար որպեսզի «փչացնի» նրա ապագան:
Նշենք, որ «Բեշիկթաշում» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը տևական ժամանակ չի կարողանում ամրապնդվել հիմնական կազմում: Օզբիլիսի նախ վարձավճարով տրամադրվեց իսպանական «Ռայո Վալեկանոյին», իսկ այժմ ելույթ է ունենում «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում: Ի՞նչ է, «Բեշիկթաշ» ակումբը հանուն հայ ֆուտբոլիստին «փչացնելու» սեփական «գրպանից» 1.5 միլիոն եվրո է ծախսել և մինչ օրս շարունակում է Օզբիլիսին աշխատավարձ տա՞լ: Այժմ հերթը Բիչախչյանինն է: Հիվանդագին այս դիտարկման համաձայն թուրքական ակումբներն «էլ դարդ ու ցավ չունեն» և միլիոններ են ծախսում հայական ֆուտբոլին վնաս տալու համար: Եթե «Բեշիկթաշը» նման նպատակ ունենար ապա 1.5 միլիոնով կգներ Հայաստանի ազգային հավաքական կես կազմը և այդ ֆուտբոլիստներին կզրկեր խաղադաշտ դուրս գալու հնարավորությունից: Աբսուրդային է, որ նման մեկնաբանություններ և դիտարկումներ հնչում են մի երկրում, որտեղ ազգաբնակչության զգալի մասը գնում է թուրքական ապրանքներ և ադրբեջանական խնձոր: Վստահ ենք, եթե Օզբիլիսը իրեն պատշաճ կերպով դրսևորեր «Բեշիկթաշում» ապա անպայման հանդես կգար այս թիմի հիմնական կազմում:
Նշենք, որ բուռն քննարկումներից հետո պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբը: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և Վահան Բիչախչյանը, և ակումբի ղեկավարությունը չեն համաձայնվի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ Բիչախչյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Մոսկվայի ԲԿՄԱ-ն, ինչպես նաև իտալական «Ֆիորենտինան»: Այս թիմերում մեր ֆուտբոլիստն արդեն փորձաշրջան է անցել: Բիչախչյանը այլ թիմի հետ պայմանագիր կկարողանա կնքել առաջիկա ամռանը, երբ կդառնա 18 տարեկան:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					