2017 թվականի առաջին եռամսյակում՝ հունվարից մինչեւ մարտի 31-ը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու որոշում է կայացրել 1190 քաղաքացի, հայտնում է Armtimes.com-ը: Նրանք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն են դիմել քաղաքացիությունից հրաժարվելու համար: Armtimes.com-ի հետ զրույցում այս թիվը ներկայացրել է անձնագրային եւ վիզաների վարչություն պետ Մնացական Բիչախչյանը:
Նյութի աղբյուրը՝ Armtimes.com