Տավուշի մարզում այսօր՝ մայիսի 4-ին ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Այդ մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, վիրավոր զինծառայողին տեղափոխել են Բերդի զինվորական հոսպիտալ, բժիշկները նրա վիճակը ծանր են գնահատում։