Անգլիական «Մանչեսթեր Սիթիին» հրաժեշտ են տվել ևս երկու ֆուտբոլիստներ,- տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Քաղաքայիններին» լքել է 34-ամյա Բակարի Սանյան և դարպասապահ Վիլի Կաբալյերոն, ովքեր ակումբին միացել էին 2014 թվականին:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Մանչեսթեր Սիթին» լքել են Խեսուս Նավասը, Գաել Կլիշին և Պաբլո Սաբալետան: