Այսօր՝ Հունիսի 11-ին, Արաբո Իսպիրյանը իր երկար սպասված մենահամերգի ժամանակ անմիջապես բեմից ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին: Վերջինիս համար երգիչը կատարել է «Աննման» երգը։
Ինչպես հաղորդում է YN-ի թղթակիցը, Նարինե Գրիգորյանը ընդունել է երգչի՝ օրիգինալ և այդ պահին բոլորովին անսպասելի առաջարկությունը:
YN- ի խմբագրակազմը շնորհավորում է սիրված երգչին, մաղթում ամուր սեր ու նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ: