Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում 1995 թվականին ծնված պայմանագրային զինծառայող է մահացել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը, ով հիվանդ է եղել և մի քանի օր առաջ վիրահատվել էր, այսօր մահացել է»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Հոսպիտալի բուժծառայության պետ, այժմ նաև տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Խաչատրյանն ասաց, որ Նարեկ Մխիթարյանին վիրահատել են հունիսի 13-ի առավոտյան։
«Պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտություն է իրականացվել երեկ առավոտյան։ Տղան այսօր առավոտյան 06:50-ին մահացել է։ Դիահերձումից հետո մահվան բուն պատճառը պարզ կլինի»,- ընդգծեց Արտաշես Խաչատրյանը
Մուրացանի հոսպիտալում պայմանագրային զինծառայող է մահացել
 
					


 
										
										 
										
										 
										
										






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					