Քրեփը ֆրանսիական աղանդեր է: Չգիտես ինչու տպավորություն է ստեղծվել, որ դրանք նրբաբլիթներ են՝ պարզապես «ֆիրմային» անվամբ: Բայց դա այդպես չէ: Քրեփը պետք է նրբաբլիթից մի քիչ հաստ լինի եւ պատրաստվում է հատուկ ձեւամանում: Այն կարելի է ուտել շոկոլադով, մրգերով եւ այլ քաղցրեղենով:

Բաղադրությունը

Նրբաբլիթի խմոր – 80 գր.;

սեւ շոկոլադ (հալեցված) – 50գր.;

ելակ՝ ըստ ճաշակի;

շաքարի փոշի՝ ըստ ճաշակի;

դաղձ՝ ըստ ճաշակի:

Խմորը

1 բաժակ ալյուր ենք լցնում: Առանձին տարայում խառնում ենք 330 մլ. կաթը, աղն ու շաքարավազը: Ավելացնում ենք 2 հարած ձու եւ մի քանի կաթիլ վանիլի էքստրակտ: Ստացված զանգվածը լցնում ենք ալյուրի վրա եւ հարում այնքան, մինչեւ դառնա կրեմանման զանգված: Ավելացնում ենք 2 ճաշի գդալ հալեցրած սերուցքային կարագ եւ մեկ ժամ թողնում ենք սառնարանում: Այնուհետեւ հարկավոր է ստացված խմորը երկու կողմից տապակել: Քրեփը դնում ենք ափսեի վրա, վրան հալեցրած շոկոլադ լցնում: Ելակները գեղեցիկ շարում ենք, վրան շաքարի փոշի լցնում: Կարելի է նաեւ ձեւավորել դաղձի տերեւներով:

Բարի ախորժակ…

Նյութի աղբյուրը՝ BlogNews.am