Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը Երևանի ռեստորանային համալիրներից մեկում երեկ նշանադրվել է։ Կյանքի կարևոր իրադարձությունից հետո Ձյունիկն առաջին հարցազրույցը տվել է Tert.am Life–ին։
20-ամյա Ձյունիկի ընտրյալը 22-ամյա Մեսրոպ Խաչատրյանն է։ Նա Ամերիկյան համալսարանի ուսանող է։ Մեծացել է ֆինանսապես ապահոված ընտանիքում։
«Մի քանի ամիս սպասել եմ այս օրվան։ Հիմա նույնիսկ չեմ հասկանում, որ այս օրը եկավ ու անցավ։ Շատ երջանիկ եմ։ Երկուսս էլ շատ էինք սպասում այս օրվան»,- ասաց երիտասարդ դերասանուհին։
Զույգը նշանվելու կապակցությամբ գնացել է եկեղեցի և ստացել քահանայի օրհնությունը։ «Մայրիկս էր հետաքրքրվել և իմացել, որ Հայաստանում նաև նշանադրության համար են կատարում այդ արարողությունը։ Որոշեցինք մենք էլ օրհնություն ստանանք եկեղեցում»,– հավելեց Ձյունիկը։
Նշանադրության խնջույքին Ձյունիկը Մեսրոպի համար անակնկալ էր պատրաստել։ Նա իր քույրիկների համար պար էր բեմադրել, որի ընթացքում աղջիկները զույգին հրավիրել են վալս պարելու։
«Ինձ համար էլ ամբողջ նշանադրության խնջույքն էր անակնկալ, քանի որ նախապատրաստական աշխատանքներին չեմ մասնակցել։ Խնջույքն ամբողջությամբ կազմակերպել է նշանածիս մայրը»,– ասաց Ձյունիկը։
Հարցին` ե՞րբ են պատրաստվում ամուսնանալ, դերասանուհին պատասխանեց, որ առայժմ չգիտեն։
Նյութի աղբյեւրը` Tert.am Life