Հակաքրտնքային միջոցները ոչ միշտ են լավ ծառայում իրենց նպատակին:
Ներկայացնում ենք պարզ և հասանելի միջոց, որը կօգնի խուսափել տհաճ հոտից և անհարմար իրավիճակներից:
Ինչպես ազատվել քրտնքից
Բաղադրիչները՝
1 լ ջուր
30 գ երիցուկ
1 թ/գ կերակրի սոդա
Պատրաստումը՝
1. Ջուրը եռացնում ենք:
2. Մեջը լցնում ենք չոր կամ թարմ երիցուկ:
3. Եռացող ջուրը վերցնում ենք կրակի վրայից և թողնում ենք՝ սառչի:
4. Քամում ենք երիցուկի ջուրը: Ավելացնում ենք սոդա և լավ խառնում ենք:
5. Օրական երկու անգամ այս հեղուկով սրբում ենք թևատակերը: Միջոցը պետք է պահել սառնարանում 1 շաբաթից ոչ ավել:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am