Երգչուհի Անահիտ Սիմոնյանը որոշել է մեկնաբանել համացանցում տարածված ու ակտիվորեն քննարկվող տեսանյութը, որում նա պատկերված է ռեփեր Սուպեր Սաքոյի հետ։

367493803_647354797368776_598228792252197512_n.jpg (165 KB)

367512957_546128544286685_7218460528241104089_n.jpg (180 KB)

367501887_668653951969767_8078524198953373190_n.jpg (167 KB)

Անահիտն իր Instagram-ի Stories բաժնում գրել է․ «Իմ գործընկեր Սաքոյի հետ տեւևական ժամանակ է, ինչ ընկերություն եմ անում եւ ինքս եմ հրապարակել այդ տեսանյութը, որը ծիծաղելի էր ու մեր չստացված լուսանկարի տեսանյութի տարբերակն էր։ Ի՞նչ վատ բան կա այդ լուսանկարի մեջ: Եթե ձեզ դուր չի գալի, թե ինչպես եմ ես հագնվում, ապա դա միմիայն ձեր խնդիրն է եւ ես պարտավոր չեմ հագնվել, ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, քանի որ ես անգամ ձեզ չգիտեմ ու դա վերաբերվում է այն մարդկանց, որոնք ինձ վիրավորում են: Խնդրում եմ, որ համակերպվեք այն փաստի հետ, որ յուրաքանչյուրը պետք է ապրի իր կյանքը՝ հագնվելով այնպես, ինչպես ցանկանում է: Եթե իմ կյանքում հայտնվի տղամարդ ես ձեզ վստահեցնում եմ, որ ինստագրամում դուք երբեք նրան չեք տեսնի: Ես աղջիկ եմ, որն ուզում է ապրել իր կյանքը լինի դա մերկ վիճակով, թե փարաջայով, բայց դա իմ ընտրությունն է»։

Նշենք, որ տեսանյութում Անահիտն ու Սաքոն լուսանկարնվում էին, երբ քամին երգչուհու մազերն առաջ է բերել, իսկ Սուպեր Սաքոն դրանք հետ է տարել։ Անահիտը կրում էր ջինսե տաբատ, որը համադրել էր մեջքը բաց, հետաքրքիր ձեւվածքով, կարմիր երնագի տոպի հետ։